Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Հասնել նրան, որ բոլորը պաշտոնապես մեղադրեն և այնուհետև պատժամիջոցներ կիրառեն վարչապետ կոչված այդ Սատանայի նկատմամբ

Հասնել նրան, որ բոլորը պաշտոնապես մեղադրեն և այնուհետև պատժամիջոցներ կիրառեն վարչապետ կոչված այդ Սատանայի նկատմամբ
12.12.2025 | 11:05

Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանում Քրիստոնեության պաշտպանության նորաստեղծ կոմիտեի և նրա նպատակի, Հայաստանի իշխանությունների կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդի և մի շարք այլ հոգևորականների նկատմամբ կատարվող անբարո և հանցավոր գործուղությունների, հակազդեցության ձեռնարկվող և ձեռնարկվելիք միջոցների շուրջ է մեր հարցազրույցը Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ, դոկտոր Աշոտ Գրիգորյանի հետ:

– Պարոն Գրիգորյան, ինչպիսի՞ն է Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանում Քրիստոնեության պաշտպանության նորաստեղծ կոմիտեի անդամների վերաբերմունքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդի, մի շարք այլ հոգևորականների հանդեպ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավի, իշխանության այլ ներկայացուցիչների անթույլատրելի, անհանդուրժելի հայտարարությունների, գործողությունների նկատմամբ:

– Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահությունը, ինչպես արդեն հայտնել ենք, ստեղծել է Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանում Քրիստոնեության պաշտպանության կոմիտե:

Կոմիտեն անցած շաբաթ արդեն հանդես է եկել հայտարարությամբ՝ ստորագրված 19 հեղինակավոր անձանց կողմից, այդ թվում՝ Լորդերի պալատի շատ հայտնի անդամ, Քենթերբերիի նախկին արքեպիսկոպոս լորդ Քերի Քլիֆթոնի, լորդ Մարկիզ Ռեադինգի, համաշխարհային հռչակ ունեցող դոկտոր, պրոֆեսոր Պատրիկ Սուխդեոնի, Սլովակիայի նախկին վարչապետ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Յան Չարնոգուրսկիի, Իտալիայի նախկին վարչապետ, ԵՄ նախկին նախագահ Ռոմանո Պրոդիի, Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի, Եվրամիության՝ կրոնի հարցերով բարձրագույն ներկայացուցիչ, նորարարությունների և հետազոտությունների հարցերով ԵՄ առաջին հանձնակատար, «Հանուն կրոնի ազատության» կազմակերպության եվրոպական ֆորումի (FOREF) նախագահ Յան Ֆիգելի:

Ընդ որում, մենք բոլորին ներկայացրեցինք խնդիրը, և եթե ասեմ, որ բոլորը չափազանց զայրացած էին, համարեք, որ ոչինչ չեմ ասել, որովհետև ոչ մեկը չի կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս է հնարավոր քրիստոնեությունն առաջինն ընդունած երկրում Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդի հանդեպ ինչ-որ հայտարարություններ արվեն, գործողություններ կատարվեն, այդ թվում նաև՝ պետության առաջին դեմքերի կողմից: Ավելին. ինչպե՞ս է հնարավոր քրիստոնեության դեմ սատանայական պայքար ծավալել և ընթացքում արդեն երրորդ արքեպիսկոպոսին կալանավորել, ինչպես նաև այլ հոգևորականների, լրագրողների, բարերարների:

– Ո՞րն է նորաստեղծ կոմիտեի նպատակը:

– Նախ՝ տարբեր երկրների խորհրդարաններում ներկայացնել Հայաստանում կատարվող և աշխարհում իր նմանը չունեցող հանցագործության բնույթը և իրական չափերը, հասնել նրան, որ բոլորը պաշտոնապես մեղադրեն և այնուհետև պատժամիջոցներ կիրառեն վարչապետ կոչված այդ Սատանայի նկատմամբ: Եվ հետագայում, բաց տեքստով ասում եմ, Նիկոլ, դու սպասիր, թե ինչ հարվածներ ես ուտելու ընտրարշավի ժամանակ:

– Այսի՞նքն…

– Բացահայտ ու կրկին հայտարարում եմ, որ մենք հասնելու ենք նրան, որ Նիկոլն ընտրություններին չհասնի, որովհետև ընտրությունները նա կեղծելու է: Մենք բոլորս հիանալի պատկերացնում ենք, թե նա ինչպես է կեղծելու ընտրությունները, և առնվազն մանկամտություն կլինի կարծելը, թե հնարավոր է այնպես հետևել ընտրություններին, որ Նիկոլը չկեղծի: Թեկուզ այն փաստը, որ Մոլդովայում 1 տոկոսի էլ չհասնող առավելությամբ հաղթեց Մայա Սանդուն, այն փաստը, որ Ռումինիայում հիանալի կերպով հաղթեց ընդդիմության թեկնածուն, բայց հետո հայտարարեցին, որ, չէ, պետք է նախկին նախագահը լինի, մեզ արդեն հուշում են, թե Հայաստանում ընտրություններն ինչ արդյունք կտան:

– Կոմիտեի հայտարարության մեջ նշված են իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ թշնամանքի, ճնշման, հալածանքների, արքեպիսկոպոսներին, եպիսկոպոսներին կեղծ մեղադրանքներով կալանավորելու մասին: Մենք օրերս իմացանք նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորման մասին, կարծում եմ, միանգամայն շինծու այն հիմնավորմամբ, թե սրբազանը 2018 թվականին ոմն Հ. Ա.-ի, որը, ի դեպ, «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» հակաեկեղեցական շարժման անդամ կամ մասնակից է եղել և, դատելով ամենից, թունդ նիկոլական է, թմրամիջոց է իրացրել: Նույնիսկ ծիծաղելի է, եթե չասենք՝ արտասվելու: Խնդրեմ՝ Ձեր կարծիքը վերջին իրադարձությունների վերաբերյալ:

– Արշակ սրբազանին մենք գիտենք դրսում՝ արտերկրում, որպես Հայ Առաքելական Եկեղեցու ամենապարկեշտ և ամենախիզախ անձնավորություններից մեկի: Կրկնում եմ՝ ամենապարկեշտ և ամենախիզախ, որովհետև շատ պարկեշտ հոգևոր հայրեր կան, որոնք չունեն այն քաջությունը, ինչ-որ ունի Արշակ սրբազանը: Նրա ձերբակալումը, կալանավորումը մենք համարում ենք այս վերջի ամիսների գործընթացների բարձրակետը, որովհետև այն, ինչ կատարվեց նույնիսկ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Բագրատ արքեպիսկոպոս Գալաստանյանի նկատմամբ, բոլոր պատկերացումներից վեր էր, սակայն, որ նա կունենա այնքան լկտիություն, որ կհասնի Արշակ սրբազանի ձերբակալմանը, այնուհետ կալանավորմանը, սա, անկեղծ ասած, մինչև ձերբակալման պահը չէի հավատում:

Սուրբ Էջմիածնում առաջիկայում տեղի կունենա եպիսկոպոսական մեծ ժողով, աշխարհի բոլոր ծայրերից մեր արքեպիսկոպոսները և եպիսկոպոսները կժամանեն Էջմիածին, և մեզ շատ հետաքրքիր է՝ Արշակ սրբազանի կալանավորմանը հասած այդ սատանան ինչ է մտմտալու, երբ մի քանի տասնյակ հեղինակավոր անձնավորություններ հանդես գան իր հայտարարությունների և գործողությունների խստագույն դատապարտմամբ ու սատարեն Վեհափառ Հայրապետին: Ի՞նչ է՝ փորձելու է նրա՞նց էլ ձերբակալել…

Գալու են նաև Արշակ սրբազանի նման խիզախ և անվանի անձնավորություններ, 56 հոգի է եպիսկոպոսաց դասը, նրանց մեջ գոնե 10 Արշակ սրբազաններ մենք ունենք, մի մասին ես ճանաչում եմ: Նիկոլ, ի՞նչ ես անելու… Նրա՞նց էլ ես ձերբակալելու… Իհարկե՛ ո՜չ: Իսկ եթե ոչ, դու պատկերացնո՞ւմ ես, Նիկոլ, նրանք որ գան էջմիածին, քո գլխին ինչ է գալու… Պատկերացնո՞ւմ ես 10 կամ 15 Արշակ սրբազան, այսինքն՝ շատ պարկեշտ, իրենց երկրներում շատ մեծ հեղինակություն ունեցող հոգևորականներ, մտավորականներ:

Դուք երևի չպատկերացնեք, թե տարբեր երկրներում գտնվող մեր թեմերի առաջնորդները, արքեպիսկոպոսները և եպիսկոպոսներն ինչ քաշ ունեն, ինչ մակարդակների վրա են աշխատում, նկատի ունեմ՝ այդ երկրների նախագահների, վարչապետների հետ, և ինչ խիզախություն ունեն այդ հոգևոր հայրերը: Նրանց հետ, կրկնում եմ, տասնամյակներ ի վեր, աշխատում եմ, և բազմիցս ասել եմ՝ եթե Հայաստանի ԱԳՆ- ն նրանց նման մի հատ դեսպան ունենար, ապա Հայաստանի կշիռը Եվրոպայում շատ ավելի բարձր կլիներ: Նման արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ ունենք, նույնիսկ՝ վարդապետներ: Եվ, ահա, երբ նրանք մի օր կհավաքվեն Հայաստանում, Նիկոլ, դե տեսնենք՝ որքանո՞վ են քո ուղեղի ծալքերը բավարարելու՝ ստեղծվելիք իրավիճակից դուրս գալու համար: Ձերբակալելո՞ւ ես նրանց հենց օդանավակայանում… Ի՞նչ կա որ, նիկոլ, ապա փորձիր… Իսկ եթե ոչ, ինչպես ես տակից դուրս գալու, երբ բոլորը հավաքվեն Էջմիածնում:

Մյուս կողմից, Նիկոլ, մենք հայտարարում ենք՝ աշխատում ենք բոլորի հետ, ակնդետ հետևում ենք, ապա փորձիր նրանց կպնել, դու կտեսնես Եվրոպայում ինչ է քո գլխին գալու, որովհետև լրիվ պատրաստ ենք արդեն: Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ձերբակալմանը և կալանավորմանը պատրաստ չէինք, որովհետև մտածում էինք՝ անխելք է, հիմար է, անպատասխանատու է, բայց հո այդքան հիմար չի՞ լինի, որ Արշակ սրբազանին ձերբակալի: Պարզվեց, որ կլինի: Դա նշանակում է, որ Նիկոլից դեռ ինչ ասես կարելի է սպասել, միայն թե արդեն մենք պատրաստ ենք, Նիկոլ: Դու քոնը կանես, ինչ որ հնարավոր է մեր կողմից, մենք կանենք, և դրա հետևանքները կվայելես:

Հարցազրույցը՝ Արթուր Հովհաննիսյանի

Դիտվել է՝ 127

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ